Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան. «Քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ հասարակության շատ հատվածում տեղի է ունեցել արժեքային համակարգի փոփոխություն». «Հրապարակ»

Հուլիս 02,2021 10:45

Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը տեւական ժամանակ է՝ բնակվում է Մոսկվայում եւ գտնվում ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ, թեեւ Ինտերպոլը մերժել է նրա հետախուզումը՝ հայտարարելով, որ Կոստանյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում ՀՀ իշխանությունների կողմից, երեկ նախ շնորհավորեց իր գործընկերներին՝ մասնագիտական տոնի առթիվ, բայց՝ վերապահումներով․ «Շնորհավորանքն արժանի է մի շարք դատախազների, որովհետեւ դատախազության համակարգում միշտ եղել են եւ կլինեն պրոֆեսիոնալ, սկզբունքային, հայրենիքի, պետության շահը գիտակցող դատախազներ։

– Ի՞նչ եք կարծում՝ իրավական ճանապարհով հնարավո՞ր է արտահերթ ընտրությունների հասնել կարճ ժամանակում։ Քոչարյանն ասում է՝ մեկուկես տարի հետո։

– Արտահերթ ընտրությունների հնարավորությունն իրավական առումով հստակ է եւ սպառիչ՝ Սահմանադրությամբ սահմանված։ Այսինքն՝ ոչ թե իրավական հիմքերի մասին է խոսքը, այլ հասարակական-քաղաքական այնպիսի զարգացումների, որոնք մեխանիկորեն կհանգեցնեն իրավական այդ գործընթացն սկսելուն։ Թե չէ՝ իրավական հիմքեր միշտ էլ կան, դրանք սահմանված են։ Բայց դա ինքնին բավարար չէ, պետք է հասարակական-քաղաքական այնպիսի գործընթացներ լինեն, որպեսզի ստեղծվի հիմք՝ այդ իրավական գործիքները կիրառելու համար։

– Կարծում եք՝ կլինե՞ն նորից այդպիսի զարգացումներ, հասարակությունը ոտքի կկանգնի՞ ընդդեմ Փաշինյանի, թե՞ կհամակերպվեն նորանոր կորուստների հետ։

– Էսպես ասեմ․ քվեարկության արդյունքներով պայմանավորված՝ ամեն ինչ հնարավոր է, որովհետեւ քվեարկության արդյունքները, իմ կարծիքով, ցույց տվեցին, որ հասարակության շատ հատվածում տեղի է ունեցել արժեքային համակարգի փոփոխություն։ Եթե երկրի անվտանգությունը, տարածքը նշանակություն չունեն, եւ նշանակություն ունեն միայն հայտարարությունները, որ ամեն ինչ շատ լավ է լինելու՝ առանց համապատասխան հիմնավորումների, եւ մարդիկ հակված են դրան հավատալու, մի քիչ դժվար է հասարակության նման հատվածի պարագայում անել ողջամիտ կանխատեսումներ։ Հետեւաբար, ես ձեռնպահ կմնամ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031