Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ռաֆիկ Մաշադյան. «Մենք ունենալու ենք տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ինչպես վերանայվել է». «Հայկական ժամանակ»

Հուլիս 02,2021 10:27

ՀԺ-ն հարկային հավաքագրումների աճի մասին զրուցել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ:

– Պարո՛ն Մաշադյան, վերջին տարիներին ՊԵԿ-ի վարքագծում փոփոխություններ եղե՞լ են: Նախկինում գործարարները շատ էին դժգոհում կոշտ վարչարարությունից:

– Կարծում եմ՝ դրա հայելին մամուլն է. նախկինում շատ էին բողոքները ՊԵԿ-ի գործողություններից, հիմա համենայնդեպս ինձ շատ քիչ տեղեկություններ են հասնում, որ հարկային մարմինը կոշտ գործողություններ է անում: Այստեղ էական նշանակություն ունի Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը, որով 2018 թվականից հարկային եկամուտներ են համարվում հարկային հաշվարկներում արտացոլված բյուջե վճարման ենթակա գումարները:

Իսկ նախկինում հարկային եկամուտներ էին համարվում փաստացի կատարված վճարումները. հարկ վճարողների հիմնական բողոքի պատճառն այն էր, որ հարկային մարմինները ստիպում էին հասանելիքից ավելի վճարումներ կատարել բյուջե, այսինքն՝ գերավճարներ: 2018 թ. հետո օրենսդրորեն բացառված է, որ հարկ վճարողն ավելի շատ վճարի, քան հաշվարկով առաջացած վճարումն է, քանի որ դրա իմաստը չկա, դա հարկային եկամուտ չի համարվում: Ստուգումների առումով եւս ունենք էական փոփոխություններ եւ ենթադրում եմ, որ այդ դրական փոփոխությունը պայմանավորված է ՊԵԿ-ի կողմից ավելի թիրախային գործողություններ իրականացնելու հետ:

Ես նշեցի նաեւ, որ մեր հիմնական ուղղությունը հարկային չարաշահումների կանխարգելումն է: Այսինքն` հարկ վճարողների մեծամասնության մոտ առկա խնդիրը  նախօրոք տեղեկացնում ենք՝ ծանուցման տեսքով, հանդիպումների կամ զանգերի միջոցով: Ասում ենք՝ ձեզ մոտ տեսնում ենք ՀԴՄ շահագործման կանոնների խախտում, ենթադրում ենք, որ դուք ՀԴՄ-ներն ամբողջական չեք տրամադրում: Հետո, երբ մենք գործողություն ենք անում՝ տվյալ հարկ վճարողն արդեն բարոյական առումով էլ ճիշտ չի լինի, որ ՊԵԿ-ի գործողություններից դժգոհի:

– Որպես տնտեսագետ կարո՞ղ եք ասել՝ ինչո՞վ է պայմանավորված տնտեսական աճի գրեթե կրկնակի վերանայումը:

– Տնտեսությունը շնչող օրգանիզմ է եւ գնահատական տալ տարվա սկզբին ու բացարձակապես համարել, որ դա ճշգրիտ է եւ շեղումներ չեն լինելու՝ ուղղակի հնարավոր չէ: Կարծում եմ, որ տնտեսության վիճակը 2021-ի առաջին կիսամյակի ընթացքում բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ մենք ունենալու ենք տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ինչպես վերանայվել է:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031