Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ սենատորները պահանջում են ֆինանսական միջոցներ Արցախում ականազերծման համար

Հուլիս 02,2021 10:19

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց մի երկկուսակցական նամակ, որն առաջնորդեցին սենատորներ Քրիս Վան Հոլենը (Դեմոկրատ, Մերիլենդ) և Թոդ Յանգը (Հանրապետական, Ինդիանա) և որով կոչ է արվում ֆինանսական միջոցներ տրամադրել Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ականազերծմանն աջակցելու համար:

Նամակը, որը հասցեագրված էր Սենատի Հատկացումների հանձնաժողովին, պահանջում է 2 միլիոն դոլար՝ Պայմանական զենքերի ոչնչացման ծրագրերով Արցախում ականազերծման համար՝ անցյալ աշնանը Թուրքիայի լիակատար ու բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո:

Նամակում մասամբ ասվում է. «Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած հակամարտությունը հանգեցրեց աղտոտման հսկայական մակարդակների՝ կասետային զինամթերքով, հրթիռներով և այլ պայթուցիկ նյութերով: Այս վտանգավոր առարկաները դեռ առկա են տների շրջակայքում, աղտոտում են ֆերմերային տնտեսություններ և փողոցներ` ներկայացնելով հումանիտար լուրջ ռիսկ: Բացի այդ, պայթուցիկ նյութերի մաքրումը խիստ կարևոր նշանակություն ունի հակամարտության ընթացքում ավիրված ենթակառուցվածքների վերակառուցման համար»:

2022թ.-ի ֆինանսական տարվա համար հատկացնելով 2 միլիոն դոլար՝ «թույլ կտա մեծացնել զինամթերքի հեռացման ջանքերի մասշտաբները և ապահովել, որ ընտանիքները կարողանան վերադառնալ դեպի իրենց ապրուստի միջոցները՝ առանց վախենալու պայթուցիկ սպառնալիքներից»:

«ԱՄՆ-ի աջակցությունն Արցախում ականազերծմանը խիստ կարևոր է և անհրաժեշտ քայլ է կործանարար պատերազմից հետո Արցախը վերակառուցելու ուղղությամբ»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Մենք գնահատում ենք սենատորներ Վան Հոլենի և Յանգի ջանքերը և նրանց գործընկերների աջակցությունը՝ Արցախի ժողովրդի ապահովությունը և անվտանգությունն առաջ մղելու գործում»:

Միանալով սենատորներ Վան Հոլենին և Յանգին՝ նամակը ստորագրել են նաև հետևյալ սենատորները. Թեմի Բոլդուին (Դեմոկրատ, Վիսկոնսին), Մայքլ Բենեթ (Դեմոկրատ, Կոլորադո), Ռիչարդ Բլումենթալ (Դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Քորի Բուքեր (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Շերոդ Բրաուն (Դեմոկրատ, Օհայո), Մարիա Քանթուել (Դեմոկրատ, Վաշինգտոն), Բենջամին Քարդին (Դեմոկրատ, Մերիլենդ), Թոմաս Քարփեր (Դեմոկրատ, Դելավեր), Ռոբերտ Քեյսի (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Թամի Դաքուորթ (Դեմոկրատ, Իլինոյս), Ռիչարդ Դուրբին (Դեմոկրատ, Իլինոյս), Դայան Ֆայնստայն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Մեգի Հասան (Դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Մեյզի Հիրոնա (Դեմոկրատ, Հավաի), Թիմ Կեյն (Դեմոկրատ, Վիրջինիա), Մարկ Կելի (Դեմոկրատ, Արիզոնա), Էդվարդ Մարկի (Դեմոկրատ,  Մասաչուսեթս), Քեթրին Կորտես Մաստո (Դեմոկրատ, Նեվադա), Ջեֆրի Մերկլի (Դեմոկրատ, Օրեգոն), Քրիստոֆեր Մըրֆի (Դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Ալեքս Պադիլա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բեռնի Սանդերս (Դեմոկրատ, Վերմոնտ), Բրայան Շաց (Դեմոկրատ, Հավաի), Ջին Շահին (Դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Կիրստեն Սինեմա (Դեմոկրատ, Արիզոնա), Թինա Սմիթ (Դեմոկրատ, Մինեսոտա), Դեբի Սթաբենոու (Դեմոկրատ, Միչիգան), Մարկ Ուորներ (Դեմոկրատ, Վիրջինիա), Ռաֆայել Ուորնոք (Դեմոկրատ, Ջորջիա), Էլիզաբեթ Ուորեն (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Շելդոն Ուայթհաուս (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ) և Ռոն Ուայդեն (Դեմոկրատ, Օրեգոն):

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031