Չորեքշաբթի օրը Անթալիայում հանդիպեցին Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները: Բնականաբար, Հարավային Կովկասը նրանց քննարկման միակ թեման չէր՝ Լավրովը եւ Չավուշօղլուն խոսեցին նաեւ Լիբիայի, Սիրիայի եւ Աֆղանստանի խնդիրների շուրջ: Մասնավորապես, Աֆղանստանում սկսվում է լարվածության նոր շրջափուլը, եւ դա անպայման անդրադառնալու է ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի անվտանգության վրա: Դե, իսկ Թուրքիան, ինչպես հայտնի է Ասիայի եւ նույնիսկ Աֆրիկայի տարբեր հատվածներում մշտապես հետաքրքրություններ ունի: Այդ բոլոր խնդիրներն, իհարկե, պետք է դիտարկել համալիր ձեւով, որովհետեւ դիվանագիտությունն, ինչպես հայտնի է, առեւտուր է՝ ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ բան ստանալու պայմանով:
Ինձ թվում է՝ մեծ գործարքի շրջանակներում Թուրքիան եւ Ռուսաստանը, այսպես ասած, «փոխանակել են» Սիրիան ու Արցախը՝ առաջին դեպքում թուրքերն են զիջել, երկրորդ դեպքում՝ ռուսները: Ըստ այդմ, Լավրովն իր գոհունակությունը հայտնեց, թե ինչպես է Աղդամում աշխատում մշտադիտարկման ռուս-թուրքական կենտրոնը, ինչպես նաեւ նշեց, որ Էրդողանի այցը Շուշի (ՌԴ ԱԳ նախարարի ձեւակերպմամբ՝ Ադրբեջան) երկու պետությունների միջեւ երկկողմ հարաբերությունների հարց է: Այնպես չէ, որ Լավրովի նման փորձառու դիվանագետի համար տեսանելի չէ այդ այցի սադրիչ բնույթը, բայց նա, իհարկե, ոչ մի ցանկություն չուներ այդ հարցը սրելու:
Մի խոսքով՝ Ռուսաստանը հաշտվել է այն մտքի հետ, որ Թուրքիան այս ձեւով (նաեւ՝ ռազմական բաղադրիչով) ներկա է Հարավային Կովկասում: Լավրովը նաեւ դրվատանքի խոսքեր ասաց Ալիեւի եւ Էրդողանի գաղափարի մասին՝ ստեղծել «3+3» պլատֆորմը, որտեղ կմասնակցեն Հարավային Կովկասի երեք հանրապետությունները, Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան: Այդ ձեւաչափը, եթե այն կոչված է ինչ-որ հարցերում փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, գոնե առաջին հայացքից, մեզ այնքան էլ ձեռնտու չէ՝ երեք «չեզոք» երկիր եւ երկու թշնամի: Բոլոր դեպքերում առաջարկը, որքան գիտեմ, որեւէ հստակ պատասխանի չի արժանացել Հայաստանի կողմից: Պարզ է, որ որեւէ ձեւով արձագանքելու համար պետք է առնվազն ունենալ արտգործնախարարություն, որը Հայաստանում գրեթե լուծարված է, ինչը զարմանալի է մեր վիճակում: Բացի այդ, ցանկալի է, որ կառավարությունը նման հարցերով խորհրդակցի փորձագետների հետ՝ զարգացած երկրներում նման դեպքերի համար գոյություն ունեն անկախ փորձագիտական կենտրոններ:
Բայց Հայաստանին ոչ դիվանագետներ են պետք, ոչ փորձագետներ: Հայաստանում կա միայն մեկ դիվանագետ ու փորձագետ: Եվ այդ մեկ մարդը… ինքներդ գիտեք, թե ով է:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արդեն պարզ է, որ բոլոր անխտիր երկրների ղեկավարները դրածո մանկլավիկներ են, որոնք նշանակվել են գլոբալ պոզապոչավոր ուժերի կողմից եւ կազյոլ են աշխատում իրենց միամիտ ժողովուրդների համար: Էս կազյոլներն ասում են ժողովրդին էս արեք էն արեք, ժողովուրդն էլ անում է, ո՞նց չանի, բա կազյոլն ա ասում: Ոչ մի քաղաքականություն էլ չկա, ոչ մի ինքնիշխանություն էլ չկա, կա ղեկավարների լիակատար կազյոլություն եւ ժողովրդի լիակատար զոմբիացում:
Լավ, հիմա ի՞նչ անենք էս պայմաններում:
Նկատել եմ, կազյոլանում ու զոմբիանում են աննպատակ իներցիայով ապրողները, իսկ ով նպատակ ունի, սրան կազյոլացնել ու զոմբիացնել վարիանտ չկա: Մի կողմ թողնենք մեր կազյոլներին, մենք ազգովին ունե՞նք ազգային նպատակ, անձնական միգուցե ունենանք, բայց ազգային նպատակ կա՞, որի համար ազգովին պատրաստ ենք մի մարդու նման հավաքվենք ու հաճույքով նվիրվենք այդ ծանր բայց հաճելի գործին: Համոզված եմ, կա այդ նպատակը, բայց այն տեսնելու համար մենք պետք է ազատվենք այն բազմադարյա կարծրատիպերից, որոնք մեզ բարդույթավորում են, առաջինը’ քաղաքակիրթ աշխարհին պուպուշ երեւալու միամիտ մոլուցքը, մենք այն ենք, ինչ կանք, քաղաքակիրթ աշխարհն ինքը պաշտպանության կարիք ունի, մենք մեզ փրկենք, հետո օգնենք մնացած բոլորին փրկվել’ լինի քաղաքակիրթ թե վայրենի, բոլորս էլ Արարչի ստեղծածն ենք, իսկ ով Արարչի դեմ է, դրանց պետք է ուղարկել իրենց պոզապոչավորի մոտ: