Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարողացել է ավելի քան 52 միլիոն դոլարի ֆինանսավորում ապահովել Արցախի և Հայաստանի համար:
Նշվում է, որ այդ գումարով աջակցություն կցուցաբերվի ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումներին Հայաստանում և կտրամադրվի անհապաղ մարդասիրական օգնություն Արցախում:
«Բայց մեր աշխատանքը հեռու է կատարված համարվելուց: Մենք պետք է շարունակենք դրդել Բայդենի վարչակազմին ձեռնարկել հնարավոր բոլոր դիվանագիտական գործողությունները՝ վերջ տալու ադրբեջանական ագրեսիային և ապահովելու բոլոր հայ կալանավորվածների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, որոնցից ոմանք խոշտանգվել են՝ մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների խախտումներով: Եվ մենք պետք է նաև շարունակենք դրդել նախագահ Բայդենին ՝ հետ կանչել ԱՄՆ օգնությունը Ադրբեջանում Ալիևի ռեժիմին, որը շարունակում է մարդու իրավունքների լուրջ խախտումներ կատարել և սպառնալ Հայաստանի անկախությանը: Ես միշտ կանգնելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին: Միշտ»,- գրել է Շիֆը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ