Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դատելով 2019-ի տվյալներով՝ 2017-ի համեմատ՝ մեր վիճակը շատ ավելի վատ է». Արթուր Խաչատրյանը՝ ԵԱՏՄ-ում ՀՀ-ի վիճակի մասին

Հուլիս 01,2021 22:03

«Իրականում ԵԱՏՄ-ն հնարավորություն է, ինչպես GSP+ը, բայց եթե թողնենք բարձիթողի, ոչինչ էլ չենք ստանա: Մենք մեր բիզնեսին այնքան ենք սիրում, որ ասում ենք՝ երեսուն միլիարդի ալկոգել կարտադրեն և Քովիդից կփրկեն, ինչպես մարդամեկն էր ժամանակին ասում»,- «ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրերը և ներքին շուկայի պաշտպանությունը» վերլուծության քննարկման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, տնտեսագետ Արթուր Խաչատրյանը։

Նա այս առիթով նշեց՝ ըստ հետազոտության՝ Սերբիայի հետ արտահանումները  հինգ անգամ նվազել են, դեպի Սինգապուր արտահանումները ևս նվազել են ու ասաց. «Հարց է առաջանում՝ որքա՞ն է մեր բանակցային հզորությունը ԵԱՏՄ շրջանակներում: Այն, ինչ ԵԱՏՄ մի խմբին լավ է, մեզ համար կարող է շատ ավելի վատ լինել: Դատելով 2019-ի տվյալներով՝ 2017-ի համեմատ՝ մեր վիճակը շատ ավելի վատ է: Սա գալիս է պետական տեսլականի բացակայությունից: Ընդհանուր ինչ է մեր պետությունն ուզում և ինչպես է պատրաստվում օգնել բիզնեսին: Թողնել մենակ բիզնեսին, ասել դու կարող ես անել, դրանով ոչնչի չենք հասնի:

Պետական կառավարման մոդելի խնդիրն է, այլապես խոսել ԵԱՏՄ, GSP+, որ կարողանաս այդ շուկա մտնել, պետք է ունենաս պետություն, որը աջակցում է բիզնեսին: Գոնե թվերը ցույց են տալիս, որ մենք ունենք խնդիր: Թվերը ցույց են տալիս, որ լայն ժպիտի տակ ուրախության արցունքները ողբի արցունքներով շուտով կփոխվեն: Գոնե այս ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ այստեղ խոսքը ոչ միայն ռուսերեն խոսելուն է  վերաբերում, այլև անգլերենին և մնացած ամեն ինչին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031