Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է հայ ռազմագերիների դատավարությունը, հաղորդում է Trend-ը:
Այսօր տեղի ունեցած դատական նիստին դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը, որում ասվում է, թե մեղադրյալներն անօրինական կերպով զենք են ձեռք բերել և դրա պահեստամասեր, պայթուցիկ սարքեր և նյութեր, ստեղծել են անօրինական զինված խմբավորումներ:
Եթե հայ ռազմագերիների մեղքը հաստատվի, նրանց սպասվում է 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում:
Հայտարարվել է ընդմիջում, որից հետո մեղադրյալները ցուցմունք են տվել: Գործակալությունն այլ մանրամասներ չի հայտնում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ