Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում ենք 180 միլիոնանոց շուկա, բայց պիտի սահմաններն այնպես չբացվեն, արտոնություններն այնպես չլինեն, որ քո տեղական շուկան տուժի». Թադևոս Ավետիսյան

Հուլիս 01,2021 21:21

«Մենք արդեն 180 միլիոնանոց շուկա ունենք»,- «ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրերը և ներքին շուկայի պաշտպանությունը» վերլուծության քննարկման ընթացքում հայտարարեց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Քննարկումն իրականացվեց ՀՅԴ «Հրայր Մարուխյան» եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամների համագործակցությամբ: «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն Շաղիկ Մարուխյանը նշեց. «Ցավոք, Քովիդ համավարակը, պատերազմն ու մեր երկրի քաղաքական անիրական զարգացումները պատճառ դարձան, որ այս միջոցառումն ուշանա, քանի որ վերլուծությունն իրականացվել է ավելի վաղ»:

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գևրորգյանը տեղեկացրեց՝ արդեն  26 տարի օժանդակում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու կայուն քաղհասարակության կայացմանը։

Սուրեն Պարսյանն իր ելույթում նշեց, թե ինչ է շահում ՀՀ-ն՝ անդամակցելով ԵԱՏՄ-ին. «ՀՀ-ն անդամակցում է ԵԱՏՄ-ին 2015 թվականից: Ինտեգրման այդ հնարավորությունը թույլ է տալիս, որ անդամ երկրների ռեսուրսները շրջանառվեն և փոխանակվեն: ԵԱՏՄ-ն թույլ է տալիս, որ ՀՀ-ն դառնա 180 միլիոնանոց շուկայի մաս: Այս պայմաններում մենք արդեն 180 միլիոնանոց շուկա ունենք և կարող ենք նշել, որ այս հանգրվանը նաև ՀՀ տնտեսական կապերի և հնարավորությունների վրա է հիմնված: ՀՀ-ն միակն է ԵԱՏՄ երկրներից, որ ունի GSP+ համակարգ»:

Սուրեն Պարսյանի հավաստմամբ՝ ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ն ունի ազատ առևտրի համաձայնագրերից օգտվելու լայն հնարավորություն, բայց օգտվելու մեր մակարդակը բավականին ցածր է՝ պայմանավորված կադրային հնարավորություններով, պետական ծրագրերով և քաղաքական ու այլ բնույթի հանգամանքներով, որ մենք չենք կարևորել այս ուղղությամբ զարգացումը. «Մեզ համար ոչ թե միայն ռազմական նշանակություն ունի հյուսիս- հարավ համագործակցությունը, այլ նաև տնտեսական համագործակցությունից օգտվելն է  կարևոր: Այս պահին ԵԱՏՄ-ն ակտիվ համագործակցության մեջ է և ավելի սերտ համագործակցության հնարավորություններ է փնտրում Իրանի և այլ երկրների հետ»:

Տնտեսագետ, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը նկատեց. «Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցում ես, որ ստանաս արտոնություններ: Այստեղ հավաքական ԵԱՏՄ-ն է: Նաև բանակցում է երրորդ կողմը քեզ հետ, որ ինքը ստանա արտոնություն: Դու որպես առանձին պետություն պիտի առաջ մղես քո շահը, որ սահմաններն այնպես չբացվեն, որ արտոնություններն այնպես չլինեն, որ քո տեղական շուկան տուժի: Ասում ենք 180 միլիոնանոց շուկա, բայց նաև այստեղ հավաքական կարգավորումներ են: Նույն մրցակցության մեջ մտնելը առանց պատրաստ լինելու, կարող է բերել ուղիղ հետևանքներ քո տնտեսության համար: Այս համատեքստում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումը»:

Նա նաև նշեց՝ Հայաստանի համար այս պահին հետաքրքրական է Եգիպտոսի և Հնդկաստանի հետ կապերի խորացումը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031