Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջին անգամ ներկայացվեցին ինքնության բացառիկ դրվագներ. (Ֆոտոշարք)

Հուլիս 01,2021 20:55

Կառավարության թիվ 2 շենքում հուլիսի 1-ից բացվել է Հայաստանի պատմության թանգարանի «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագիրը կրող բացառիկ ցուցահանդեսը, որը բաց կլինի մեկ ամիս:

Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ  տարբեր տարածաշրջանների տարազներին, արդուզարդի պարագաներին, արխիվային լուսանկարներին և ականջակալների միջոցով ունկնդրել  տարածաշրջանին համապատասխան երաժշտությունը՝ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծում ներառված երգացանկից։

Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշում է, որ թեեւ թանգարանը փակ է վերանորոգման պատճառով,իրենք իրենց գործունեությունը չեն դադարեցրել առցանց ձեւաչափով:

Նա ցուցահանդեսը բացառիկ է որակում, քանի որ առաջին անգամ են ցուցադրվում եւ կանանց, եւ տղամարդկանց, եւ երեխաների ավանդական զգեստներ:

Ցուցահանդեսի աջակիցն է «Կոնվերս» բանկը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031