Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի է մեկնել Վլադիկավկազ, որտեղ նախատեսվում է համատեղ մարզումներ անցկացնել վեց երկրների ընտրանիների հետ:
Մեր թիմի կազմում են նաեւ այսօրվա առաջատարները՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, հավաքականը կվերադառնա հուլիսի 13-ին եւ մարզումները կշարունակի Երեւանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ