Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաձայն եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի կարծր դիրքորոշում պետք է որդեգրեր»․ Զոհրաբյան

Հուլիս 01,2021 15:35

«Գան խորհրդարան, կաշխատեն, կտեսնենք՝ մանդատն իսկապե՞ս պետք էր հայրենիքի փրկության համար, թե ոչ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Հայաստան» դաշինքի եւ «Պատիվ ունեմ»-ի՝ որպես ընդդիմություն խորհրդարան անցնելու փաստին՝ ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով․ «Եթե ունենանք ընդդիմություն, որի նպատակն այսրոպեական շահի սպասարկումը չէ, այլ երկրի մարտահրավերները հասկանալը, արտախորհրդարանական ընդդիմության հետ գործակցելը, ապա իսկապես ուժերը կհամատեղվեն խնդիրները լուծելու համար։ Եթե ոչ, ճահիճը դեռ երկար է պահպանվելու»։

Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ դիրքորոշում ունի «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կարծիքի վերաբերյալ, որ իրենք են լինելու միակ արմատական ընդդիմությունը, եւ որ խորհրդարանական ընդդիմությունը վերջին տարիներին գործարքների է գնացել իշխանության հետ։ «Պետք է համաձայնեմ երկրորդ նախագահի հետ, որ խորհրդարանական ընդդիմությունը հատկապես պատերազմից հետո շատ ավելի արմատական, կարծր դիրքորոշում պետք է որդեգրեր։ Դա միանշանակ է։ Պետք էր գրավել ԱԺ ամբիոնը, թույլ չտալ, որ Արցախի հանձնումից հետո ԱԺ դահլիճում ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրինագիծ քննարկեն։ Կոռեկտ, քաղաքակիրթ ընդդիմադիր գործունեություն ծավալելու հետ ես համաձայն չեմ եղել։ Ինչ վերաբերում է գործարքին, ես չունեմ փաստ, որ ԲՀԿ-ն գործարքի է գնացել իշխանության հետ։ Բայց համաձայն եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի կարծր դիրքորոշում պետք է որդեգրեր»,-պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031