Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանին և Արցախին ֆինանսավորում հատկացնելու անհրաժեշտությունը ներկայացված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների օրինագծում

Հուլիս 01,2021 16:27

Այս շաբաթ հրապարակված Օրինագծում և Զեկույցում 2022թ.- ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների օրենքի նախագծով առաջարկվում է ոչ պակաս, քան 50 մլն դոլար «Հայաստանի համար՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ նպատակների համար»: Բացի այդ, զեկույցի տեքստում նաև կոչ է արվում «ոչ պակաս, քան 2,000,000 դոլար Լեռնային Ղարաբաղում ականազերծման գործողությունների համար»:

Ենթահանձնաժողովը դիտարկեց օրենքի նախագիծն անցյալ շաբաթ, իսկ ամբողջ հանձնաժողովը պատրաստ է «վերջնական տեսքի բերել» օրենքի նախագիծը 2021թ.-ի հուլիսի 1-ին:

Օրենքի նախագծով նաև վերահաստատվում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ աջակցության ակտի 907 Բանաձևը՝ ի հավելումն Թուրքիայի նախագահական պաշտպանության վարչությանը պաշտպանական պարագաների վաճառքն արգելելուն: Զեկույցի տեքստում նաև կրկնվում են Համագումարի մտահոգությունները ԱՄՆ-ի կողմից Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող աջակցության ռազմական անհամաչափության վերաբերյալ. «Հանձնաժողովը մտահոգված է Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցության անհամաչափությամբ՝ համեմատած Հայաստանի հետ, ինչը հնարավոր է դարձել պետքարտուղարի կողմից Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի միամյա կասեցման շնորհիվ, ներառյալ Պետքարտուղարի կողմից 2021թ.-ի ապրիլի 23-ին ստորագրված վերջին կասեցումը: Հանձնաժողովն ուղղորդում է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռությունը, և ռազմական աջակցության նման անհամաչափության դիվանագիտական հետևանքները դիտարկվեն Պետքարտուղարի կողմից ցանկացած որոշում կայացնելիս` կապված 2022թ.-ի ֆինանսական տարվա մեջ 907 Բանաձևի կասեցումն երկարացնելու հետ: Համագումարն ողջունում է այս տեքստը, որն որպես հանդիմանություն է ծառայում Ադրբեջանին, որի բռնակալական ղեկավարը ժխտում է Լեռնային Ղարաբաղի գոյությունը: Համագումարը նաև շնորհակալություն է հայտնում ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) 907 Բանաձևի մասին բարձրաձայնելու համար Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ վերջերս կայացած լսումների ժամանակ, ով, այնուհետև նշեց, որ վարչակազմը կշարունակի մանրակրկտորեն ուսումնասիրել կասեցումը:

1992թ.-ին Կոնգրեսը սկզբունքային դիրքորոշում ընդունեց ադրբեջանական ագրեսիային դեմ՝ ընդունելով ԱԶԱՏՈՒԹՅԱՆ աջակցության ակտի 907 Բանաձևը, որում սահմանված է, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսական միջոցներ «չեն կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը՝ մինչ Նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի Կառավարությունը ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»: 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին ամերիկյան հողում իրականացված ահաբեկչությունից հետո 907 Բանաձևում ավելացվեց ազգային անվտանգության կասեցումը: Կասեցման կիրառումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ այն «չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին կամ չի կիրառվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն ստանձնելուն՝ անցյալ տարվա աշնանը Ադրբեջանը սանձազերծեց աննախադեպ պատերազմ հայ ժողովրդի դեմ, որի արդյունքում զոհվեցին ավելի քան 4000 զինվորներ և քաղաքացիական անձինք, ոմանք դաժանորեն գլխատվեցին ըստ Human Rights Watch-ի և համաձայն Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի ու դրա՝ Արցախում վայրագությունների վերաբերյալ նախագծի փաստագրման: Ավելի քան 10,000 զինվորներ վիրավորվեցին, և ավելի քան 100,000 հայեր բռնի տեղահանվեցին իրենց տներից, ինչպես նաև ոչնչացվեցին կենսական նշանակության ենթակառուցվածքներ, ներառյալ՝ հիվանդանոցներ ու կանխամտածված ավիրվեցին հայկական մշակութային ու կրոնական ժառանգության օբյեկտներ:

Հստակ ցուցադրելով, որ Ադրբեջանը լուրջ չի վերաբերվում խաղաղության հաստատմանը կամ մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները հարգելուն, որոնցում այն ստորագրող կողմ է, Ալիևի ռեժիմը բազմիցս խախտել է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանավորվածությունը, ներառյալ մոտ 200 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց պահումը: Բացի այդ, Ալիևն ավելի վաղ այս շաբաթ պարծենում էր, թե «մենք ոչնչացրել ենք Հայաստանը» և որ «չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր, չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայեցակարգ…»: Եթե պահպանվեին 907 Բանաձևի տառն ու ոգին, անմեղ կյանքեր կփրկվեին: Ալիևի ռեժիմի գործողությունները խարխլում են ԱՄՆ քաղաքականությունը և չպետք է հատուցում ստանան: Համագումարը հատկապես մտահոգված է մնում, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են ձգտել Հայաստանի և Արցախի մասնատմանն ու բնակչության տեղահանմանը:

«Մենք գնահատում ենք ենթահանձնաժողովի և դրա նախագահի ու ավագ անդամի աշխատանքը` Հայաստանին և Արցախին շատ անհրաժեշտ օգնությունը նախանշելու հարցում, ինչպես նաև ԱԶԱՏՈՒԹՅԱՆ աջակցության ակտի 907 Բանաձևի մասին բարձրաձայնելու համար»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Մենք նաև գնահատում ենք Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի և դրա ղեկավարության ջանքերը: Մենք անհամբեր սպասում ենք վաղը դրական արդյունք ստանալ և շարունակել առաջ տանել ԱՄՆ-Հայաստան և ԱՄՆ-Արցախ հարաբերությունները` հայ ժողովրդի բարեկեցության համար»:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031