«Խոսում էին անկլավների մասին, բայց որպես առաջնային քայլ նշում էին՝ ՀՀ-ն պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն, պետք է տեղի ունենա սահմանազատում, սահմանագծում, պետք է ճանաչի Արցախի՝ գրավյալ լինելը։ Կարծում եմ՝ որեւէ ադեկվատ իշխանություն նման քայլի չի գնա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ ռազմագերիներին կվերադարձնի ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում՝ ասաց ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա հույս հայտնեց, որ գործող իշխանությունը չի ընտրի Ադրբեջանի առաջ քաշած տարբերակները՝ կնքել խաղաղության պայմանագիր, ճանաչել վերջինիս տարածքային ամբողջականությունը․ «Այդպիսով կփակվի հայկական Շուշի, հայկական Հադրութ եւ հայկական Քարվաճառ ունենալու տարբերակը։ Ադրբեջանի նախապայմաններն անընդունելի են»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ