Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոնը կառավարությանը միջազգային իրավադիվանագիտական հարցերի առնչությամբ աջակցություն կտրամադրի

Հուլիս 01,2021 15:15

Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հանձին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն» հիմնադրամի հետ:

Հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են Արցախյան հիմնախնդրի, այդ թվում՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Հիմնադրամը կառավարությանը տրամադրելու է աջակցություն միջազգային իրավադիվանագիտական հարցերի առնչությամբ՝ նպաստելով իրավական դիվանագիտության զարգացմանը, օժանդակելով միջազգային իրավական գործընթացների իրականացմանը, և աջակցելով կառավարությանը ռազմավարական հաղորդակցման հարցերում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031