Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․ «Այս 6% տնտեսական աճի կանխատեսումը բավական պահպանողական է»

Հուլիս 01,2021 15:05

«Դեռ նախորդ տարվա վերջից ես վստահեցնում էի, հավատում էի, որ Հայաստանում այս տարի տնտեսական աճը լինելու է երկնիշ։ Եվ արդեն տեսնում եք, որ վերջին մի երկու շաբաթվա ընթացքում գրեթե բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները, կենտրոնական բանկը եւ արդեն նաեւ կառավարությունը ճշգրտել են իրենց կանխատեսումները՝ էապես բարձրացնելով այն»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով այսօր վարչապետի պաշտոնակատարի արած հայտարարությանը։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է՝ 2021 թվականի համար բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3,2% տնտեսական աճ, սակայն այդ ցուցանիշի վերանայման արդյունքում այս տարվա համար կանխատեսվում է 6% տնտեսական աճ։

Վահան Քերոբյանը լրագրողներին ասաց․ «Ես կարծում եմ՝ սա շատ լավ նշան է, եւ բիզնեսը պետք է հասկանա, որ ընդհանուր տնտեսության նկատմամբ կանխատեսումները բավական դրական են եւ օգտագործեն այս հնարավորությունները՝ ընդլայնելու իրենց գործունեությունն ու ներդրումները։ Ես կարծում եմ՝ այս 6% տնտեսական աճի կանխատեսումը բավական պահպանողական է, եւ ըստ էության, մենք գնում ենք այն ճանապարհով, որն իմ մտքում ու հաշվարկներում կար, եւ տարին երկնիշ տնտեսական աճի մակարդակով փակելու միտքն ու ծրագիրը մնում է ուժի մեջ»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031