Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար». Վահե Էնֆիաջյանը հրաժեշտի ելույթ ունեցավ խորհրդարանում

Հուլիս 01,2021 14:08

Այսօր 7-րդ գումարման ԱԺ-ի վերջին նիստն էր ու ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հրաժեշտի ելույթ ունեցավ՝ հաշվետվություն ներկայացնելով, թե ինչ է արել ինքը խորհրդարանում. «Անձամբ ես 8-րդ գումարման ԱԺ-ի ընտրություններին չեմ մասնակցել: Կարծում եմ, որ մենք պետք է ունենանք մշակույթ եւ վերաբերմունք մեր աշխատանքին, ներկային եւ հետագային՝ տեսլականի մասով: Ոնց որ մենք մուտք գործելով ԱԺ՝ որպես պատգամավորներ, երդմնակալության արարողություն ենք անցնում, նաեւ կարծում եմ, որ ճիշտ է խմբակցությունները ներկայացնեն իրեն ուղին ու պատգամավորները առանձնապես հաշվետվողականությամբ հանդես գան: Իմ համախոհների ու համակիրների կողմից տեսնում եմ, որ այս պահանջարկը կա, ուզում եմ մի քանի վիճակագրական թվեր ներկայացնել: Այս խորհրդարանական գործունեության ընթացքում իմ կողմից գրություններ ու հարցումներ են ուղարկվել 1200, որից 75%-ը դրական լուծում են ստացել: 300-ից ավելի գրություններ են ուղարկվել միջազգային կառույցներ, միջխորհրդարանական վեհաժողովներ, տարբեր լսումներ են կազմակերպվել խորհրդարանում, հարցազրույցներ: «Բաց դաս» ծրագրի շրջանակում 51 հանդիպում ենք ունեցել բուհերի եւ դպրոցների ներկայացուցիչների հետ, ունեցել եմ շուրջ 50 օրենսդրական նախաձեռնություններ, հանդիսացել եմ եւ հեղինակ, եւ համահեղինակ»:

Էնֆիաջյանն ասաց, որ մի շարք նախագծեր էլ ունի, որ դեռ չի հասցրել շրջանառության մեջ դնել, 8-րդ գումարման ԱԺ-ում կտեսնի՝ որ պատգամավորի հետ կհամագործակցի ու դրանք օրենք կդարձնի: Մասնավորապես, մանկապարտեզների վարձավճարները հանելու, գյուղհարկերի, պատերազմից տուժածների սոցիալական վիճակի բարելավման նախագծերի մասին է խոսքը:

Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն հայտնեց իրեն երբեւէ քվե տված քաղաքացիներին ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Ամփոփելով ելույթը՝ Էնֆիաջյանն արտասանեց Թումանյան. «Գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, երնեկ նրան, ով իր գործով կապրի անվերջ, անդադար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031