«Այո, վստահաբար ես ասում եմ, որ որեւէ մեկը չի ընդունելու որեւէ նմանատիպ պայման: Այսինքն, Արցախի իշխանությունները, Արցախի ժողովուրդը որեւէ կերպ չի ընդունելու, որ որեւէ ձեւով Ադրբեջանի կազմում Արցախը մտնի»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը`պատասխանելով հարցին`ի՞նչ գործողություններ են իրականացվում Արցախի ինքնորոշման շուրջ. կարո՞ղ եք վստահ ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
«Իհարկե, մեր պայմանները շատ ավելի դժվար են, շատ ավելի ծանր են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություն չունենք պայքարելու: Մեր ճանապարհը ավելի երկար է հիմա մեզ թվում, բայց, մյուս կողմից, մենք ունենք լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում արտաքին քաղաքական հնարավորություններ, մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով կազմակերպելու: Գոնե փաստարկների առումով, սա ընկալելի է միջազգային հանրությանը, որովհետեւ հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից երկուսը հիմա արդեն ժամանակավրեպ են, պատերազմի հետեւանքով եւ միջազգային հանրությունը եւ Մինսկի խումբը սա արդեն գիտակցում են»,- ասաց Արտակ Բեգլարյանը: Խոսքը տարածքային ամբողջականության եւ ուժի ու ուժի սպառնալիքի բացառման սկզբունքի մասն է:
Ըստ արցախցի պաշտոնյայի, ՀՀ-ն էլ պետք է ջանքեր գործադրի այդ ուղղությամբ: Ինչեւէ, նա հույս ունի, որ առաջիկայում արդեն որոշակի դրական առաջընթաց լինելու է այս առնչությամբ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ