Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան երկրորդ պատերազմի վետերանները Ադրբեջանում բողոքում են խտրականությունից. JAMnews

Հուլիս 01,2021 13:49

JAMnews. Հունիսի 29-ին Արցախյան երկրորդ պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության անձնակազմի գլխավոր վարչության շենքի դիմաց։ Ցուցարարները բողոքում էին մեդալների շնորհման ժամանակ խտրականությունից, ինչպես նաև հաշմանդամություն և բուժում ստանալու հարցում խնդիրներից։

Հունիսի 26-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման օրը, երկրի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի հրամանագիր է ստորագրել Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներին մեդալներ շնորհելու մասին։ Պատերազմի մասնակիցները, որոնք իրենց անունները չեն գտել պարգևատրման ցուցակներում, բողոքի ակցիա են անցկացրել պաշտպանության նախարարության շենքի դիմաց և պահանջել իրենց մյուս խնդիրների լուծում։

«Աղդամից Լաչին ենք հասել, էլ ի՞նչ պետք է անեինք։ ․․․Ուր էլ դիմում ենք, ամենուր լռություն է»,- նշել է պատերազմի մասնակից Իսահ Յունուսովը և հավելել, որ ինքը կռվել է 877-րդ զորամասի կազմում։ Մարտերի ընթացքում նա ձեռքի կոտրվածք և այրվածք է ստացել ականի պայթյունի հետևանքով, բացի այդ, գանգուղեղային վնասվածք է ստացել։

«Բոլոր մեր փաստաթղթերը հաստատված են նոտարի կողմից, պաշտպանության նախարարության կողմից։ Մեր զինվորական գրքույկներում նշված է, թե որտեղ ենք կռվել, ամեն ինչ կա՝ Աղդամ, Ֆիզուլի, Քելբաջար, Շուշա, Լաչին։ Բայց ուր էլ գնում ենք, ոչ ոք ուշադրություն չի դարձնում ոչ մեր մեդալներին, ոչ էլ նրան, որ վետերաններ ենք»,- հավելել է նա Մեյդան Թի-Վի-ին տված հարցազրույցում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031