Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «Սիբիրյան խոցով հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակը միջին եւ թեթեւ ծանրության է»

Հուլիս 01,2021 13:24

Սիբիրյան խոցով հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակը միջին եւ թեթեւ ծանրության է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Երեկ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզի Վանեւան եւ Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել է նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:

Տիկին Ավանեսյանն ասաց, որ այս քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնությունը։

«Վերջին երեք-չորս օրերի ընթացքում հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները համայնքային այցեր են կատարել եւ բոլոր կասկածելի դեպքերն ուսումնասիրել, նմուշառում կատարել։ Պետք է նշել, որ երեք քաղաքացու մոտ սիբիրյան խոցի մաշկային ձեւն է։ Ամբողջ համայնքն ու շրջակայքը մեր խիստ վերահսկողության ներքո է, հողից փորձանմուշներ են վերցրել եւ անհրաժեշտ բոլոր միջոցառումներն արվում են»,-ասաց տիկին Ավանեսյանը։ Նա նշեց, որ հիվանդության փոխանցման աղբյուրը հայտնի չէ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031