Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի միջով նոր անցած մեր երկրի ԱԺ-ն չպիտի դառնա կարապի, խեցգետնի ու գայլաձկան կռվշտոցի ու քաշքշուկի վայր. Սրբուհի Գրիգորյան

Հուլիս 01,2021 12:38

ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր, հետևելով ԱՄՆ-ում ապրող իմ լավ բարեկամ Արմենի խորհրդին, նամակ եմ թողնում իմ աշխատասենյակում՝ ուղղված սենյակը հաջորդիվ զբաղեցնող պատգամավորին…

Ահա նամակի բովանդակությունը…

Բարև, հայրենակի՛ց. Ես քեզ ասելիք ու մաղթելիք ունեմ…

Սա ընդդիմության հարկաբաժինն է, ուր ես ոտք դրեցի մոտ 2.5 տարի առաջ… Հեղափոխությունից հետո հեշտ չէր լինել ընդդիմություն…Սկզբում մեր ամեն քննադատությունը ծանր էր տանում հասարակությունը՝ համարելով իր քննադատը: Բայց առանց քննադատության երկիրն առաջ գնալ չի կարող…

Քննադատությունը, այո՛, ինքնանպատակ չէ: Դա պիտի լինի առավելագույնն օբյեկտիվ ու կառուցողական…

Պատերազմի միջով նոր անցած մեր երկրի ԱԺ-ն չպիտի դառնա կարապի, խեցգետնի ու գայլաձկան կռվշտոցի ու քաշքշուկի վայր…Դա ձեռնտու է միայն մեր թշնամուն…

Այստեղ պիտի բախվեն մտքերը միայն՝ մեր սուրբ երկիրը զարգացնելուն և ուժեղացնելուն միտված:

Ես աշխատել եմ լինել հենց այդպիսի ընդդիմություն՝ գործունեությանս առանցքում ունենալով մարդուն, մեր հայրենակցին…
Երբ հետ եմ նայում՝ որպես հաշվետվություն մտածում եմ. կարողացե՞լ եմ ժպիտ պարգևել մարդուն… Փոխել նրա կյանքի որակը… Այո՛, դա երկուսուկես տարվա անելիք չէր, բայց ես արել եմ առավելագույնը, որպեսզի հետագայում ինձ հաջորդողը ավելի հաջողի, քան ես… Դա կախված է նաև ստացվող ժառանգությունից… Սպասի՛ր, շարունակիր կարդալ:

Ինչ էլ լինի, խնդրո՛ւմ եմ, չդառնաս քո խղճի ընդդիմությունը…

Այստեղ՝ իմ աշխատասենյակում, պատին թողնում եմ նաև աշխարհի ընթացքի վրա ազդեցություն թողած երկու կին առաջնորդների մտքեր-խորհուրդները… Թետչերինն ու Մայր Թերեզայինը… Այո՛, իրարից շատ տարբեր առաջնորդներ են: Երկուսն էլ ուժեղ. տարբեր ուժերի մասին է խոսքը, անշուշտ… Այո, բարությունն ու ներողամտությունն էլ հզոր ուժ են, որոնք կարող է շատ ճամփաներ լուսավորել… Շատ դռներ բացել….
Կարդա՛ այդ մտքերը, երբ կռիվ կանես խղճիդ հետ… Հավատա՛, օգնում է:

Հիշի՛ր ինձ, եթե հարկ կհամարես, ժպտա՛ ու մտածիր առավելագույն օգուտ տալ մեր երկրին ու մեր քաղաքացուն…

Չգիտեմ՝ Աստծուն հավատո՞ւմ ես…
Ես հավատում եմ ու բարի ցանկություններով եմ թողնում այս նամակը քեզ…

Ուրեմն, բարի երթ ու հաջող աշխատանք քեզ՝ հանուն մեր սուրբ հայրենիքի..

7-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ Սրբուհի Գրիգորյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031