Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում առաջարկում են կամ լուրջ լիազորություն տալ մարզպետներին, որ համայնքապետերի վրա ազդեն, կա՛մ այդ ինստիտուտը վերացնել

Հուլիս 01,2021 12:12

Այսօր ԱԺ արտահերթ նիստը սկսելիս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրեց, որ քվորում չկա: Ավելի ուշ քարտերը նորից հանելով ու նորից գրանցվելով՝ քվորումն ապահովվեց, գրանցվեց 69 պատգամավոր:

Երեկ քննարկվել էր իմքայլական պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Լիլիթ Ստեփանյանի հեղինակած «Տարածքային կառավարման մասին» փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է մարզպետների աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ եւ հաշվետվողականությունը բարձրացնել: Նախատեսվում է, որ մարզպետները կարող են իրենց առաջարկությունները, ծրագրերը հատուկ ոլորտային փոխվարչապետի միջոցով փոխանցել կառավարությանը:

Այսօր երկրորդ ընթերցման ժամանակ իր ելույթում պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ մարզպետներն այսօր որեւէ լծակ չունեն ու եթե համայնքապետը այլ քաղաքական թիմից լինի, մարզպետի ոչ մի ասած չի լսի ու չի անի. «Մարզպետարանը հարյուրավոր աշխատակիցներ ունի, բայց որեւէ մեկի վրա չի կարող ազդել, ոչ համայնքապետի, ոչ ուժային կառույցների վրա: Պետք է կամ այնպիսի լիազորություն տանք, որ աշխատի այդ ինստիտուտը, կամ պետք է վերացնենք այդ ինստիտուտը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031