Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Գևորգյան. Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենահետամնաց երկիրը

Հուլիս 01,2021 11:38

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի տելեգրամյան գրառումը

Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենահետամնաց երկիրը: Ցավոք, այս միտումը սկսում է ինստիտուցիոնալ բնույթ ստանալ: Ես բարձրաձայնում եմ այս մասին ոչ թե քվեարկության արդյունքների, այլ քվեարկության նման արդյունքների հիմնական պատճառից անհանգստացած:

Համաշխարհային բանկի հետազոտության համաձայն, Հայաստանում կրթական աղքատության մակարդակը 35 տոկոս է: Սա նշանակում է, որ 10 տարին չլրացած յուրաքանչյուր 3-րդ աշակերտը չի կարող սահուն կարդալ և հասկանալ տարիքին համապատասխան տեքստը: Վրաստանում այդ ցուցանիշը 13.8 % է, իսկ Ադրբեջանում 23.3%:

Բացի այդ, Հայաստանում երեխաների մոտ 7 տոկոսը չի հաճախում դպրոց:

Հենց սա է մեր խորքային խնդիրներից մեկը: Ներկայիս իշխանությունները կրթված մարդկանց կարիք չունեն, բարձորակ մարդկային ռեսուրսների անհրաժեշտություն չկա: Անկիրթ մարդկանց ավելի հեշտ է մոլորեցնել և մանիպուլացնել:

Սա նաև երկարատև պարտությունների հիմքն է դնում։ Միշտ բարձր կրթական ցենզով ու մարդկային ներուժով Հայաստանը այսօր կորցնում է այդ կապիտալը։ Այս ցուցանիշներով կերտվում է վաղվա Հայաստանի նկարագիրը. և այն խորապես մտահոգիչ է։

Կրթության համակարգի վիճակն այսօր դառնում է զանգվածային միգրացիայի հիմնական պատճառներից մեկը: Շատ հայեր դեռ կարևորում են իրենց երեխաների համար որակյալ կրթությունը և ուստի այն փնտրում են Հայաստանից դուրս:

Միշտ ավելի հեշտ է ապահովել պոպուլիստական տեսարաններ, քան իրականացնել խորքային բարեփոխումներ և ճշգրիտ ամենօրյա կառավարում: Վերջինիս բացակայության պատճառով կարող է ոռոգման ջուր չլինել, և բերքը կարող է չորանալ: Եվ կրկին մեղավորը կլինեն նախկինները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031