ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանն ու Սոֆյա Հովսեփյանը նախաձեռնել են ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման եւ ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին»:
Երեկվանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նստաշրջան, սակայն անկախ պատգամավորների նախաձեռնությունն այդպես էլ չի ներառվել ԱԺ-ի կողմից քննարկվող հարցերի շարքում: Պատգամավորների բոլոր փորձերը՝ այս օրերին կազմակերպելու Արցախի ապագային առնչվող կարեւորագույն փաստաթղթի քննարկումը, ապարդյուն են անցել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եւ՛ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, եւ՛ «Իմ քայլը» խմբակցությունը չեն ներառել հարցը քննարկվող օրինագծերի շարքում:
Հավելենք, որ այսօր արդեն գոյություն չունեցող Արտաքին գործերի նախարարությունը եւ կառավարության մյուս ոլորտային գերատեսչությունները դրական գնահատական են տվել անկախ պատգամավորների նախաձեռնությանը: Ու հետաքրքիր է, թե ինչու է ԱԺ-ն վիժեցնում Արցախի ապագայի փաստաթուղթը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։