Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի ֆեյսբուքյան գրառումը
Ներկայացրել եմ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնից ազատման դիմում։ Իմ առաքելությունն այս պաշտոնում համարում եմ ավարտված։
Գործունեությանս ընթացքում առաջնորդվել եմ ինձ համար առանցքային մի քանի կարեւորագույն արժեքներով՝ պրոֆեսիոնալիզմ, արժանապատվություն, սկզբունքայնություն, անաչառություն, անկախություն, վճռականություն, արդարամտություն, ուղղամտություն։
Հուսով եմ՝ ինչ-որ լուսավոր կետ կարողացել եմ ձեւավորել այս համակարգում ու իմ ներդրումն ունենալ վերջինիս զարգացման գործում։
Կարդացեք նաև
Կյանքիս այդ փուլն, ինչպես մնացյալ բոլոր փուլերը, համարում եմ շատ առանձնահատուկ, անչափ հետաքրքիր ու լուսավոր։
Իսկ առջեւում շատ ավելի հետաքրքիր ու լուսավոր իրադարձություններ են։ Շնորհակալ եմ բոլորիցդ: