Լրահոս
Օրվա լրահոսը

Որո՞նք են այն սահմանները, որոնց անվտանգությունը կարող ենք ապահովել եւ վերահսկել. «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 01,2021 09:36

Ազգերն ունենում են պատմական եւ քաղաքական հայրենիք: Թե որքանով են այդ երկուսը համընկնում, ցույց են տալիս տվյալ ազգի հզորությունը եւ որպես պետություն՝ կայացածությունը։

Ունենալով հազարամյակների պատմություն՝ հայերն այսօր դեռ չեն ձեւակերպել գաղափարական եւ արժեբանական այն հենքը, որով պետք է կառավարվեն պետությունը եւ ազգը։ Առայսօր մենք ընդգծում ենք ղեկավարների բարոյական, այլ ոչ թե նրանց հմուտ ու մտավոր ունակություն ունենալու հատկությունները։ Այս թեմայի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գայանե Մախմուրյանը նշեց, որ գտնվելով Արեւելքի եւ Արեւմուտքի սահմանում՝ մենք ինքներս մեզ համար պետք է հասկանանք, թե ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ։ Արդյոք այն հակված է լինել «ազգ-պետությո՞ւն», որը մեր ազգի տարածքն է, թե՞ ակնկալում ենք ունենալ այնպիսի պետական միավոր, որտեղ կլինեն նաեւ այլ ազգերի բազմաթիվ ներկայացուցիչներ (օրինակ՝ եթե Հայաստանի մեջ ներառվի թեկուզ սահմանի այն կողմում գտնվող Արեւելյան Հայաստանի մասը իր ներկայիս բնակչությամբ)։ Այսինքն՝ մենք խոսում ենք այս պահին ունեցած քաղաքական հայրենիքի եւ պատմական հայրենիքի այսօրվա իրողությունների մասին։

Այս ամենին զուգահեռ կա նաեւ հայրենիքի քաղաքական հասկացությունը։ Այս համատեքստում ժամանակին հետաքրքիր մոտեցում են որդեգրել քեմալիստները։ Նրանք չէին ասում, թե 1921 թ. Թուրքիայի հսկողության տակ գտնվող ամբողջ մակերեսը թուրքերի պատմական հայրենիքն է։ Ոչ։ Քեմալականները խնդիրը ձեւակերպել են այլ կերպ. հասկանալով, որ 1920 թ. գրավել են Հայաստանին պատկանող շրջաններն ու մարզերը, ապա «հայրենիք» հասկացությունն ու դրա ամրագրման հնարավորությունը մոտ ապագայում խոցելի խնդիր է համարվել իշխող վերնախավի համար։ Հետեւաբար, հայերին պարտադրվող պայմանագրերում նրանք նշում էին, որ Թուրքիայի տարածք են համարվում բոլոր այն հողերը, որոնք վերահսկվում են թուրքական բանակի եւ քաղաքացիական վարչության կողմից։ Մախմուրյանի դիտարկմամբ, այդ մոտեցումը քաղաքական շատ հստակ սկզբունքներից մեկն է, երբ նշվում է, որ քաղաքական միավորը, այսինքն՝ պետությունն այն է, որն իրապես ղեկավարում ես եւ վերահսկում։ Նկատենք, որ Արցախի Հանրապետությունը նույնպես 2006 թ. Սահմանադրության մեջ արձանագրեց, որ ամրագրում է այն տարածքները, որոնք գտնվում են իր վերահսկողության տակ, այնքանը, որքանը ազատագրել է։ Դա քաղաքական հայրենիքն էր, թեեւ պատմական առումով կարող ենք հիշեցնել, որ արեւելքում մեր հայրենիքը հասնում է մինչեւ Կուր գետը։

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության համար առաջանում է շատ կարեւոր մի հարց. որո՞նք են այն սահմանները, որոնց անվտանգությունը կարող ենք ապահովել եւ վերահսկել։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031