Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարիա Կարապետյան. «Հաճախ իրենք են մեզ մեղադրում հանրությանը մասերի բաժանելու մեջ, ինչի՞ մասին է այս խոսույթը, եթե ոչ մարդկանց միջեւ բաժանարար գծերը ամրագրելու փորձի». «Հայկական ժամանակ»

Հուլիս 01,2021 09:30

Քաղաքական ճգնաժամը Հայաստանում հաղթահարված է եւ լավ կլիներ, որ բոլոր քաղաքական դերակատարները առերեսվեին այս իրողությունների հետ, ընդունեին, որ մարդիկ կարիք ունեն հանդարտության եւ աշխատանքի, եւ այլեւս կարիք չունեն ցնցումների, վիճարկումների, արտահերթ զարգացումների:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում այսպես արձագանքեց խորհրդարանական ընտրությունների արդյունքում 8-րդ գումարման խորհրդարանում հայտնված «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, որը դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց, թե այս խորհրդարանական ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում չի հաղթահարվել, եւ 1.5 տարի հետո նոր ընտրություններ են լինելու:

«Ճգնաժամի հաղթահարման լավագույն ցուցիչը այն համերաշխությունն է, որ մեր երկրում տիրում է: Մենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել էինք հենց այդ գլխավոր նպատակով՝ հանրային համերաշխությունը վերականգնելու համար»,- ասաց Կարապետյանը:

Հարցին, այսինքն բացառո՞ւմ եք, որ առաջիկա 1 ու կես տարում արտահերթ ընտրությունների պահանջարկ կառաջանա, պատգամավորը պատասխանեց. «Այն քաղաքական շրջանակների օրակարգով, որով առաջադրվում է այդ հարցը, բացառում եմ»:

Քոչարյանը հայտարարել է նաեւ, թե առողջ հասարակությունը չէր կարող ընտրել այս իշխանությանը: Կարապետյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս են պատկերացնում քաղաքացիների մասին այսպիսի կարծիք ունեցող ընդդիմության հետ խորհրդարանում աշխատանքը:

«Երբ մենք քննադատում էինք ժեխի մասին դիսկուրսը, գուցե որոշ մարդկանց մոտ տպավորություն էր, որ սրանք լեզվի սայթաքումներ են: Այսպիսի ձեւակերպումները, որ պարբերաբար հնչեցվում են, ցույց են տալիս, որ սրանք լեզվի սայթաքումներ չեն, սրանք մտածողության արատներ են՝ այդ քաղաքական գործիչների մտքի մեջ: Այդ նույն ելույթի շրջանակներում Քոչարյանը մի քանի մարդաբանական վերլուծություններ եւս արել է, որոնք ցույց են տալիս այդ քաղաքական շրջանակների մտածողությունը: Օրինակ, ասել է, որ էական աչքի զարնող տարբերություններ կան մեր ընտրազանգվածի ու իրենց ընտրազանգվածի մեջ:

Հաճախ իրենք են մեզ մեղադրում հանրությանը մասերի բաժանելու մեջ, ինչի՞ մասին է այս խոսույթը, եթե ոչ մարդկանց միջեւ բաժանարար գծերը ամրագրելու փորձի»,- հարց հնչեցրեց պատգամավորը:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031