Ազատ ոճայիններից հետո Դորտմունդի մրցագորգը տրամադրվելու է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցներին:
Հայաստանի հավաքականը մասնակցություն ունենալու է բոլոր տասը քաշային կարգերում: Մեդալների համար պայքարելու են 55 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 60 կգ՝ Դավիթ Ջոթյանը, 63 կգ՝ Վլադիմիր Հարոյանը, 67 կգ՝Շանթ Խաչատրյանը, 72 կգ՝ Սահակ Հովհաննիսյանը, 77 կգ՝ Աշոտ Կիրակոսյանը, 87 կգ՝ Վիգեն Նազարյանը, 97 կգ՝ Սամվել Սարգսյանը եւ 130 կգ՝ Ալբերտ Վարդանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ