Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ամերիկայի Միացյալ նահանգների Նյու Ջերսիի Սենատը ժամեր առաջ միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձև՝ դառնալով ԱՄՆ-ի՝ Արցախի անկախությունը ճանաչած տասերորդ նահանգը։
Գործադրած նպատակային ջանքերի համար իմ և Արցախի ժողովրդի կողմից երախտագիտություն եմ հայտնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բանաձևը նախաձեռնած սենատոր Ջոզեֆ Լագանին։
Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և այդ նպատակի իրագործման համար շարունակելու ենք մեր համառ պայքարը․․․
Կարդացեք նաև