ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետությունը՝ հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Սենատը միաձայն ընդունել է Ջոզեֆ Լագանայի ներկայացրած բանաձևը՝ այսպիսով դառնալով Արցախի անկախությունը ճանաչած 10-րդ նահանգը: Բանաձևը նաև դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ իրականացրած ագրեսիայի համար և վերահաստատում նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը՝ 40 պատգամավորից ներկա է եղել 38-ը, 36-ը կողմ է քվեարկել, 2-ը՝ ձեռնպահ:
Փաստաթղթում, որտեղ անդրադարձ կա նաեւ արցախյան վերջին պատերազմին, դատապարտվում է Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի իրականացրած ագրեսիան: Նյու Ջերսիի կողմից Արցախի ճանաչումը կարեւոր քայլ կլինի Արցախի Հանրապետության միջազգային՝ ապակենտրոն ճանաչման գործընթացում: ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդում հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը գրել էր.
Կարդացեք նաև
«Գիտեմ՝ ստեղծված իրավիճակում նման լուրերը նախկինի պես չեն ընդունվում, բայց հատկապես հիմա մենք իրավունք չունենք որևէ ուղղությունով թուլացնել պայքարը․․․ Հայ դատի հանձնախումբը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ բանաձևի ընդունումն ապահովելու նպատակով»։