Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալների հարուստ ավար հավաքեց Դորտմունդում այսօր ավարտված այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում:
Հատկապես փայլուն գոտեմարտեր անցկացրեց գերծանր՝ 125 կգ քաշային, գյումրեցի Լյովա Գեւորգյանը, որը նախնական գոտեմարտերում մեծ առավելությամբ պարտության մատնելով բոլոր մրցակիցներին՝ վճռորոշ գոտեմարտում հանդիպեց ադրբեջանցի Այդին Ահմադեովի հետ եւ 11:0 հաշվով ջախջախեց նրան՝ նվաճելով ոսկե մեդալը:
Հայաստանի ըմբիշները նվաճեցին նաեւ երկուական արծաթե եւ բրոնզե մեդալ: Պատվո պատվանդանի 2-րդ աստիճան բարձրացան 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը եւ 61 կգ քաշային Լեւիկ Միքայելյանը: Իսկ Նարեկ Հարությունյանը (70 կգ քաշային կարգ) եւ Սերգեյ Սարգսյանը (92 կգ) տուն են վերադառնում բրոնզե մեդալով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ