Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր եկամուտ ունեցողները զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցված վնասների համար ավելի քիչ կվճարեն հիմնադրամին. Նոր նախագիծ

Հունիս 30,2021 22:15

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկման ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Արտակ Մանուկյանի՝ «ՀՀ պաշպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

«Գործող կարգավորմամբ 18 հազար դրամ են վճարում մինչեւ 1,2 մլն հաշվարկային բազայի դեպքում, մենք այս սահմանաչափը կրկնակի ավելացրել ենք: Այսինքն, նրանք կվճարեն 18 հազար դրամ 2,4 մլն-ի դեպքում: Բացի այդ, գործող կարգավորմամբ 1,2-2,4 մլն-ի դեպքում վճարվում է 36 հազար դրամ: Մենք առաջարկում ենք 1,2-2,4 մլն-ը դարձնել 2,4-6 մլն ու վճարն էլ իջեցնել դարձնելով 24 հազար»,- ասաց Պապոյանը: Այսպես, ըստ հեղինակների, նախագծով նոտարներին ու տասնյակ հազարավոր գործարարներին հնարավորություն կտան, որ ավելի քիչ դրոշմանշային վճար վճարեն:

Իմքայլական Հովիկ Աղազարյանը հարցրեց. «Երբ որ այդ օրենքը քննարկում էինք, դուք ասացիք, որ այստեղ սոցիալական անարդարության էլեմենտ կա այն իմաստով, որ միջին, համեմատաբար քիչ եկամուտ ունեցող քաղաքացիները ավելի են վճարում, քան մյուսները, հիմա դուք առաջարկում եք մեծ եկամուտ ունեցող քաղաքացիներին ավելի փոքր տոկոսով անել ու վիհը ավելի մեծացնել: Անընդունելի է այս մոտեցումը»: Գեւորգ Պապոյանն ասաց, որ եթե գրանցված աշխատողների թիվը մեծանա, կքննարկեն նաեւ վարձու աշխատողների հատվածում վճարները փոքրացնելու հարցը: Իսկ հիմա նախընտրելի է ինչ-որ թի ֆիքսել, ոչ թե տոկոսային հարաբերությամբ սահմանել:

Սարգիս Խանդանյանը հարցրեց՝ հիմնադրամի մուտքերը չի՞ նվազելու այս նախագծի արդյունքում Պապոյանը պատասխանեց, որ իհարկե, նվազում է, բայց, քանի որ վարձու աշխատողների թիվը աննախադեպ աճել է, շատ ավելի մեծ գումար է գեներացվելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930