Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան և Ռուսաստանի կաջակցեն Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Հունիս 30,2021 20:03

Ռուսաստանն ու Թուրքիան կաջակցեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Ինչ վերաբերում է (Թուրքիայի-խմբ.) նախագահ Էրդողանի՝ Ադրբեջան (նկատի ունի Շուշի-խմբ.) կատարած այցին, դա եղել է այց Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Մենք այսօր համաձայնության ենք եկել (Թուրքիայի արտգործնախարար-խմբ.) Մևլութ Չավուշօղլուի հետ, որ կնպաստենք, յուրաքանչյուրս օգտագործելով մեր հնարավորությունները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, պայմաններ ստեղծելուն, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները և այլ ազգությունների մարդիկ այդ հողում ապրեն կողք կողքի՝ որպես մտերիմ հարևաններ»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ այդ դեպքում ցանկացած հարց, այդ թվում քաղաքական բնույթի, շատ ավելի հեշտ կլինի լուծել:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930