Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակայկական հայտարարության պատճառով թուրք գործչին Գերմանիայում մեղադրանք է առաջադրվել

Հունիս 30,2021 21:07

Գերմանիայում գործող «Կրոնական հարցերի թուրք-իսլամական միության» (DİTİB) նախկին ղեկավարներից Մուստաֆա Քեսքինին «թշնամանք և քինախնդրություն հրահրելու» մեղադրանք է առաջադրվել։

Ավելի վաղ սոցցանցերում հրեաների և հայերի դեմ ուղղված վիրավորական գրառումներ կատարելու պատճառով թուրք գործչի դեմ հետաքննություն էր սկսվել։ Արդյունքում, 2021 թվականի փետրվարին DİTİB նախագահը հրաժարական էր տվել։

Գյոթինգենի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ տեղի վարչական դատարանը հինգ տարբեր հրապարակումների առթիվ Քեսքինի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է կազմվել։ Խնդրո առարկա հրապարակումները կատարվել են 2015 թվականի մայիսից մինչ օրս՝ Facebook-ում և  WhatsApp-ում։

Դրանցից մեկում Քեսքինը հրապարակել էր 1981 թվականին Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի դեմ մահափորձ կատարած Մեհմեդ Ալի Աղջայի և Հռոմի Ֆրանցիսկո Պապի նկարը՝ գրելով․ «Պետք չէ զարմանալ, եթե որևէ մեկը կրակի Պապի գլխին»։ Հատկանշական է, որ այդ հրապարակումը կատարվել էր անմիջապես այն բանից հետո, երբ Ֆրանցիսկո Պապը Հայոց ցեղասպանությունն անվանել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930