Եվրամիությունը որոշում է կայացրել 11 երկրի, այդ թվում Հայաստանի վրայից հանել ԵՄ տարածք մուտք գործելու սահմանափակումները, հաղորդում է Reuters-ը:
Ըստ այդ տեղեկության՝ ԵՄ 27 անդամ-երկրների դեսպաններ հավանություն են տվել կանաչ պետությունների ցանկի ընդլայնմանը չորեքշաբթի տեղի ունեցած նիստում:
Հայաստանից բացի՝ այդ երկրների ցանկում են Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Հորդանանը, Կոսովոն- Մոլդովան, Մոնտենեգրոն, Կատարը և Սաուդյան Արաբիան:
Ակնկալվում է, որ փոփոխությունն ուժի մեջ կմտնի առաջիկա օրերին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ