Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացուցիչ արտոնություն սահմանելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270․1 հոդվածում լրացում կատարելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն։
Առաջարկությունը մասնավորապես վերաբերում է հետևյալին․
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներում, համապատասխանաբար, նոտարական գործողություններ և քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի գծով արտոնություն նախատեսել նաև դատապարտյալների համար։
անձին անգործունակ ճանաչելու, ոչ հոժարակամ հոսպիտալացման և ոչ հոժարակամ հետազոտության և/կամ բուժման ենթարկելու վերաբերյալ վերջնական դատական ակտերն այդ անձի կամ վերջինիս ներկայացուցչի միջոցով բողոքարկելու իրավունքի պատշաճ իրացման նպատակով այդ ֆիզիկական անձանց վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար ազատել պետական տուրք վճարելու պարտականությունից` Օրենքի 22-րդ հոդվածում արտոնություն նախատեսելով։
Կարդացեք նաև
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270․1 հոդվածի 1-ին մասում նախատեսել քաղաքացու, նրա ընտանիքի անդամների իրավունքը՝ դիմելու դատարան՝ հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վճիռը վերացնելու պահանջով։
Առաջարկությունն ամբողջությամբ՝ այստեղ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա