«Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, որ Իլհամ Ալիեւի ասած խաղաղության պայմանագրի մասին փաստաթուղթ չկա։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նա նկատառմանն ի պատասխան, որ ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական տվեց, ինչպե՞ս վստահ լինենք, որ սահմանազատման փաստաթղթից բացի նոր փաստաթուղթ չկա, Հակոբ Ասլանյանն ասաց․ «ԱԳ նախարարը չուզեցավ երկրի համար պատասխանատվություն վերցնել իր վրա»։ Ուշագրավ է, որ Հակոբ Ասլանյանը հայտնեց՝ ծանոթ չէ Արա Այվազյանի եւ հրաժարական տված փոխնախարար Ավետ Ադոնցի հայտարարություններին։
«Իր իրավունքն է, ինչ ուզում է, թող գրի»,-նշեց նա։ Լրագրողները նշեցին՝ մայիսից թշնամին մեր տարածքում է, ինչին ի պատասխան Հակոբ Ասլանյանը շեշտեց․ «Հարցերը պետք է լուծվեն, այդ հարցերը նոր չեն առաջացել։ Ոչ, նոր չեն առաջացել։ Սահմանային հարցերը 70-80 տարի կան։ ՀՀ-ն դեռեւս սովետական շրջանում իր սահմանները չի ճշտել այդ սրիկա Ադրբեջանի հետ։ Նրանք չեն ներխուժել, որովհետեւ սովետական շրջանում չէին էլ կարող ներխուժել»։ Նկատառմանն ի պատասխան, որ թշնամին շարունակում է մնալ մեր տարածքում, Հակոբ Ասլանյանը սլաքներն ուղղեց ընդդիմության վրա, որը, նրա խոսքով, երկիրը ցնցումների է տանում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ