Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին առաջարկել է երկկողմ քննարկումներ սկսել սահմանագծման և սահմանազատման հարցով: Նման առաջարկ նա հնչեցրել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում:
«Առաջարկում ենք Հայաստանին երկկողմ քննարկումներ սկսել սահմանագծման և սահմանազատման շուրջ: Ադրբեջանը հայկական կողմից ակնկալում է դրական արձագանք»,- ասել է Բայրամովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ