Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում անցկացվել է հայ ռազմագերիների հերթական դատական նիստը

Հունիս 30,2021 18:30

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնք մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին խոշտանգելու և այլ ծանր հանցագործությունների մեջ:

Այսօրվա դատական նիստին մեղադրյալի կարգավիճակում գտնվող ռազմագերիները ցուցմունք են տվել:

Հանրային պաշտպանը միջնորդություն է ներկայացնել, որպեսզի վկաների ցուցմունքներից հետո մեղադրյալների հարցաքննությունները շարունակվեն: Միջնորդությունը բավարարվել է:

Հերթական դատական նիստը նշանակված է հուլիսի 7-ին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930