Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրենքի նախագծի նպատակն է զարգացնել տեղական և համատեղ կինոարտադրությունը, բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար

Հունիս 30,2021 18:16

Հունիսի 30-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Աննա Կոստանյանի, Արթուր Մանուկյանի եւ Արման Եղոյանի հեղինակած «Կինեմատոգրաֆիայի մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Զեկուցող Աննա Կոստանյանը հայտնեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է: Մասնավորապես, «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի հիմնական նպատակն է զարգացնել տեղական եւ համատեղ կինոարտադրությունը, բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:

Նախագծին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հայտնեց, որ Կառավարությունը մտահոգություններ ունի` կապված փաթեթում առկա որոշ դրույթների հետ, որոնք վերաբերում են հարկային արտոնություններին:

Փաթեթի համահեղինակ Մխիթար Հայրապետյանը մտքերի փոխանակության ընթացքում նշեց, որ փաթեթը շուրջ երկու տարի մշակվել է, եւ այն անկասկած կարեւոր նշանակություն է ունենալու ոլորտի զարգացման համար:

Ընդունվելուց հետո փաթեթն ուժի մեջ կմտնի մեկ տարի անց:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930