Տավուշի մարզի Աչաջուրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։
Մեր զրույցում Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վալերի Օրդյանը տեղեկացրեց, որ մարզպետի նման որոշում առայժմ առկա չէ և լինելու դեպքում այն կհրապարակվի մարզպետարանի կայքում։
Վարդապետյանի ազատման դիմումի վերաբերյալ տեղեկությունը սակայն հաստատեցին Աչաջուրի համայնքապետարանից։
Համայնքապետարանի տեղեկատվության բաժնի պատասխանատու Լիանա Գասպարյանը նշեց, որ Վարդապետյանը իր դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից, սակայն վստահեցրեց, որ իրենք տեղեկություն չունեն, թե որն է եղել նրա աշխատանքից ազատվելու պատճառը։
Կարդացեք նաև
Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Վարդապետյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի պարտադրմամբ, քանի որ սատարել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։
Դաշինքին սատարելու մասին տեղեկությունը հաստատել էր նաև Վարդապետյանը։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կորյուն Վարդապետյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից