Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քվեարկությունը կատարելուց հետո հանդիպել է 27-ամյա տղամարդուն և ցույց տվել տեղամասից դուրս բերած քվեաթերթիկը

Հունիս 30,2021 17:29

2021թ. հունիսի 29-ին Վարդենիս քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանության բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ թիվ 21/52 ընտրատեղամասի դիմաց իրեն է հանդիպել նույն քաղաքի 27-ամյա բնակիչը և հորդորել, որ քվեարկի դաշինքներից մեկի օգտին և որպես երաշխիք՝ իր հետ ընտրատեղամասից դուրս բերի իր կողմից նշված համարի քվեաթերթիկը: Քվեարկությունը կատարելուց հետո հանդիպել է 27-ամյա տղամարդուն և ցույց տվել տեղամասից դուրս բերած քվեաթերթիկը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Վարդենիս քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը, վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ: Իսկ 27-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930