Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանները գրեթե բոլոր գործերով ձերբակալման արձանագրությունները ճանաչում են ոչ օրինական եւ ազատ են արձակում կասկածյալներին». հստակեցվում է ձերբակալության կարգը

Հունիս 30,2021 15:57

Ազգային ժողովը հունիսի 30-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներն են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վահագն Հովակիմյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը: Զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամբ` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը չի փոփոխվել` առաջարկներ չլինելու պատճառով: Նախագիծը վերաբերում է ձերբակալման հարցին. ընդարձակվում են ձերբակալության հիմքերը եւ հստակեցվում է ձերբակալության կարգը: Ըստ հեղինակների` վերջին ժամանակահատվածում ձեւավորվել է այնպիսի պրակտիկա, որ դատարանները գրեթե բոլոր գործերով ձերբակալման արձանագրությունները ճանաչում են ոչ օրինական եւ ազատ են արձակում կասկածյալներին` պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով բացակայում են իրավական հիմքերը:

Պատգամավորների կարծիքով` նման երեւույթը կարող է հանգեցնել հանցավորության աճի: Նշված խնդիրը նախատեսված է կարգավորել ՀՀ քրեական դատավարության նոր նախագծով, սակայն հեղինակները կարծում են, որ անհրաժեշտություն կա այդ նախագծի համապատասխան գլուխն ուժի մեջ մտցնել ավելի շուտ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ Կառավարությունը նախագծին դրական եզրակացություն են տվել:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930