Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը շեշտել է՝ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը պետական քաղաքականության առաջնահերթություններից է

Հունիս 30,2021 15:42

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նիստում ներկայացրել է ԱՀ նախագահի 2020 թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2021 թ. ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդումը:

Երկրի ղեկավարը ներկայացրել է հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ամփոփ պատկերը, մասնավորապես, անդրադառնալով անվտանգային, արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ հարցերի ու նախանշված անելիքներին:

Իր խոսքում Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը, բռնի տեղահանված քաղաքացիների վերադարձի ապահովումն իրենց բնակավայրեր, բնակչության կենսագործունեության համար կայուն անվտանգ միջավայրի ապահովումը մնում են պետական քաղաքականության առաջնահերթությունները:

Նախագահը նշել է, որ  2020 թվականը ծանրագույն տարի էր Արցախի Հանրապետության համար՝ հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիան և դրա հարուցած մարդկային, տարածքային ու նյութական ահռելի վնասները, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19-ի համավարակը: Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ աշխատելով օր ու գիշեր, ներդնելով մեծագույն ջանք ու եռանդ, անելով հնարավորն ու անհնարինը, համատեղ ուժերով կհաջողվի արդյունավետորեն լուծել պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրները և հաջողությամբ կյանքի կոչել բոլոր նախանշված ծրագրերը:

Ելույթից հետո երկրի ղեկավարը պատասխանել է ԱԺ պատգամավորների կողմից բարձրացված հարցերին, պարզաբանել տարբեր ոլորտներում իրականացվելիք նախագծերին և ծրագրերին առնչվող խնդիրները:

Այնուհետև ԱՀ նախագահը մասնակցել է Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930