Լրահոս
Օրվա լրահոսը

Արգամ Այվազյանը գիրք է գրել հունական համայնքի եւ ժառանգության մասին

Հունիս 30,2021 14:33

Լույս է տեսել Արգամ Այվազյանի «Հայաստանի հունարեն վիմագրությունները և 18-21-րդ դարի 10-ական թվականների հունական համայնքը» գիրքը, որը տեղեկություններ է պարունակում ոչ միայն հունական համայնքների նյութական ժառանգության, հուշարձանների, այլեւ հայ-հունական փոխառնչությունների վերաբերյալ:

«Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գրական փաստավավերագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Արգամ Այվազյանն ասաց, որ սա իր 56-րդ աշխատությունն է : «Այս աշխատանքը 3 ամսվա ընթացքում է գրվել, գիրքը կազմված է 5 գլուխներից»,-նշեց հեղինակը: Ապա հավելեց, որ, մասնավորապես առաջին գլխում անդրադարձ կա Հայաստանում հայտնաբերված հունական վիմագրություններին, որոնք վերաբերվում են մթա 2-րդ-ց 1-ին դարերից մինչեւ 4-5-րդ դարերին, իսկ 19-րդ դարի մի արձանագրություն էլ վերջերս է հայտնաբերվել: Խոսքը Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի սուրբ Հովհաննես եկեղեցու վրա հայտնաբերված արձանագրության մասին է:

Գլուխներից մեկն էլ, ըստ Այվազյանի, նվիրված է հայ-հունական բարեկամական կապերին, Հայաստանում հունական նյութական ժառանգությանը` եկեղեցիներ, մահարձաններ, այլ գլուխներում անդրադարձ կա Հայաստանում հունական համայնքի սկզբնավորմանը: Արգամ Այվազյանը պնդում է, որ Տիգրան Մեծի գահակալության ժամանակվանից Հայկական լեռնաշխարհում հունական բնակչություն է ապրել: Ըստ հեղինակի՝ հույների երկրորդ մեծ տեղաշարժը Հայաստան եղել է 18-րդ դարի կեսերին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930