Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահը պատրաստակամություն հայտնեց շարունակել աջակցությունը հայկական օրակարգի հարցերին

Հունիս 30,2021 13:26

Հունիսի 29-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում ունեցավ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարթինեզի հետ։

Դեսպան Բայբուրդյանը Նուրի Մարթինեզին երախտագիտություն հայտնեց հայկական բանաձևերին իր ցուցաբերած դրական դիրքորոշման համար։

Գլխավոր հյուպատոսը գնահատանքի խոսք ասաց նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի և Արցախի վերաբերյալ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում ընդունված բանաձևերին աջակցելու, ինչպես նաև Լոս Անջելեսի քաղաքապետարանի առջև խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի նախաձեռնությամբ կազմակերպված հզոր մամլո ասուլիսի համար՝ Արցախի դեմ ագրեսիան դադարեցնելու կոչով։

Նուրի Մարթինեզն իր հերթին պատրաստակամություն հայտնեց շարունակել աջակցությունը հայկական օրակարգի հարցերին։

Զրուցակիցները քննարկեցին համատեղ նախագծեր իրականացնելու ծրագրեր։

Նուրի Մարթիեզը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի դեկտեմբերից` մինչ այդ լինելով նախագահի պաշտոնակատար։ Քաղաքային խորհրդի անդամ է 2013 թվականից և ներկայացնում է 6-րդ ընտրաշրջանը, որի մեջ մտնում են հայաշատ Նորթ Հոլիվուդը, Վան Նայզը, Սան Վալին, ինչպես նաև Պանորամա Սիթին, Լեյք Բալբոան և Նորթ Հիլզը։

Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930