Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան. «Այն, ինչ կատարվել է Շուշիում, կոնկրետ քրեական գործ հարուցելու մատերիալ է ոտից գլուխ». «Իրավունք»

Հունիս 30,2021 13:17

«Կոնկրետ ո՞վ է ղեկավարել Շուշիի պաշտպանության օպերացիան «Իրավունքի» հարցին ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը տվել էր հետևյալ պատասխանը.«Դուք հասկանում եք Շուշիում ռեգուլյար զորք չի եղել: Եղել է նախագահի կողմից կազմակերպված, հավաքված անձանց կողմից պաշտպանություն, որպեսզի հակառակորդի առաջխաղացումը կանգնեցվի: Ռեգուլյար զորք չի եղել: Դրա համար ոչ ոք չի կարող ասել, թե ով է ղեկավարել: Ձեզ թվում է պատահական եմ ասում, որ թուրքը քայլելով եկել հասել է Շուշի»:

Վերոնշյալի, ինչպես նաև ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կողմից կազմակերպված Շուշիի պաշտպանության, բայց կոնկրետ գումարտակների կողմից չիրականացված օպերացիայի մասին փորձել ենք որոշ պարզաբանումներ ստանալ նաև այն ժամանակ ԶՈՒ պատասխանատուներից գեներալ Մովսես Հակոբյանից, որը, անդրադառնալով հիշատակված օպերացիային, նախ նյարդային տոնով նկատեց.

-Նախ եկեք ճշտենք, թե ով էր էդ Ձեր ասած օպերացիան մշակում և ինչ գործ ուներ այդ անձնավորությունը առհասարակ բանակի հետ:

Այդ օպերացիան մշակում էր Սամվել Բաբայանը և ըստ իր խոսքերի` լիազորված էր Արայիկ Հարությունյանի և ՊԲ հրամանատարի կողմից:

-Աղջիկ ջան, նման օպերացիա մշակում են բանակայինները, ոչ թե ով պատահի, ով հասնի, դա խաղ ու պար չի, ինչպես շատերը կարող են ենթադրել ու, ցավոք ենթադրել են:

Ես Ձեզ ասացի, որը ըստ Սամվել Բաբայանի, այդ օպերացիան մշակելու, ապա այդ օպերացիայի հրամանատարությունը ստանձնելու լիազորությունը նրան տրվել է ԱՀ նախագահի կողմից: Ըստ էության ինքնագլուխ չէր պարոն Բաբայանը գործում:

-Իսկ, ով է ասել, որ Արայիկ Հարությունյանը նման լիազորություններով օժտելու իրավունքներ ուներ:

Իսկ ո՞վ ուներ նման լիազորություններով օժտելու իրավունք:

-Զինված ուժերը, հետո գիտեք գնացեք տվյալ մարդկանցից այդ հարցերի պատասխանները ստացեք:

-Տվյալ մարդկանցից ստացել ենք ու դեռ կստանանք, բայց հիմա Ձեզ՝ որպես զինվորականի ենք հարցնում, ո՞վ ունի լիազորություն գումարտակին հրամայել չկատարել նախապես մշակված հակահարձակման գործողությունը, այն էլ այդ օրհասական պահին:

-Տվյալ գումարտակի հրամանատարը:

-Իսկ տվյալ գումարտակի հրամանատարին ո՞վ կարող էր հրաման տալ:

-Ես չգիտեմ, Դուք այնտեղ չեք եղել և շատ հարցեր կան: Ես ասում եմ այն, ինչ կատարվել է Շուշիում, կոնկրետ քրեական գործ հարուցելու մատերիալ է ոտից գլուխ:

Պարոն Հակոբյան, լավ ինչո՞ւ Շուշին հայտնվեց թշնամու ձեռքում, ո՞վ է պատասխանատու:

-Լավ հարց էր, որովհետև պատերազմի ժամանակ այ այդ կերպ տարբեր ռազմական օբյեկտներում նստած ամեն մեկը իր համար հակահարձակողական պլան էր մշակում: Չկար մի կետից կոնկրետ ղեկավարում:

Կոնկրետ Օնիկ Գասպարյանը պատասխանատո՞ւ է:

-Այո, բոլորն էլ իրենց չափով պատասխանատու են

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930