Պատերազմից ինը ամիս անց շարունակում է առեղծված մնալ ինչպես Շուշիի անկումը, այնպես էլ հարցն առ այն, ի վերջո Շուշիում այդ օրհասական օրերին եղե՞լ է կանոնավոր բանակ, թե՞ ոչ: Բացի ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամվել Բաբայանից, որը հայտարարում է. «Շուշիում ռեգուլյար զորք չի եղել», մնացած զինվորականները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Շուշիում այդ օրերին տեղի ունեցող գործընթացներին` կա՛մ լռում են, կա՛մ պարզապես խուսափում են տվյալ հարցին հստակ պատասխան տալուց:
Վերոնշյալ հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով «Իրավունքը» փորձեց դիմել նաեւ Շուշիի քաղաքապետ ԱՐԾՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ով անդրադառնալով Շուշիում կանոնավոր բանակի ներկայությանը տվեց հետևյալ պատասխանը.
-Ես կարող եմ ասել այն ինչ տեսել եմ: Ես հատկապես վերջին օրերին, երբ իրավիճակը ծայրահեղ վտանգավոր էր, թշնամին հասնում էր Շուշիի ՀՀ-ից մեծ թվով ՄՈԲ ծառայողներ են եկել Շուշի: Ինչու գիտեմ այդ մասին, որովհետեւ նրանց տեղավորման գործընթացը հիմնականում ինձ վրա էր դրված: Ես նրանց տեղավորում էի ամենատարբեր տարածքներում: Կանոնավոր բանակի մասին ոչինչ ասել չեմ կարող, չեմ տեսել, տեսել վերջին օրերին բավականաչափ թվով ՄՈԲ ծառայողներ:
-Պարոն Սարգսյան, Շուշիի շտաբում Սամվել Բաբայանին տեսե՞լ եք այդ օրերին:
Կարդացեք նաև
-Ոչ, Սամվել Բաբայանին չեմ տեսել: Շուշիի շտաբում էր մշտապես Սեյրան Մուշեղիչը, Արգիշտի Քյարամյանը, եւ Առուստամյանը:
-Ո՞վ էր Առուստամյանը:
-ՊԲ-ից, իր վրա էր ամբողջ պատասխանատվությունը ես ոնց հասկանում էի, փոխգնդապետ էր եթե չեմ սխալվում:
Զրույցը` Իլոնա ԱԶԱՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: