Այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ քննարկելու պատգամավորների այն նախագծերը, որոնք առաջին ընթերցմամբ ընդունվել են ու պիտի երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեն, հակառակ պարագայում այս խորհրդարանն այլեւս հնարավորություն չի ունենա հերթական նիստ հրավիրել ու այդ նախագծերը կմնան օդում: Հաջորդ խորհրդարանը չի կարող անդրադառնալ այդ նախագծերին:
Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունեցավ հայ ռազմագերիների մասին՝ ասելով, որ Ստրասբուրգում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի հետ առանձնազրույց է ունեցել ու պարզ է, որ Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անհանդուրժելի, շարունակում են չընդունել, որ գերեվարված անձինք ռազմագերիներ են. «Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հստակ նշել է, որ գերեվարված անձանց մասին հայկական կողմի հետ քննարկում կարող է լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ բնականաբար Արցախի գրավյալ 75%-ը ներառյալ»:
Նաիրա Զոհրաբյանը դիմեց խորհրդարանին՝ ասելով, որ պետք է հստակ պատժամիջոցներ կիրառելու դիմում գրել. «Օրինակ, պիտի կասեցվի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը: Նավալնու «պրիչոսկան» խառնվում է՝ ԵԽ-ն ՌԴ-ի հանդեպ պատժամիջոց է կիրառում ու զրկում ձայնի իրավունքից: Կալանքներ պետք է դրվեն Ալիեւի, նրա կլանի, նրա ընտանիքի բանկային հաշիվների վրա: Դա մենք կարող ենք անել»:
Նա հորդորեց միասնական հայտարարությամբ կամ ուղերձով դիմել միջազգային կառույցներին, այլապես երկար ենք սպասելու մեր տղաներին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ