Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բադասյան. «Որեւէ հայանպաստ փաստաթուղթ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ ստորագրել». «Հրապարակ»

Հունիս 30,2021 10:32

Զրուցել ենք Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Վահան Բադասյանի հետ։

– Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա, որ կարեւոր է խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Նման փաստաթղթի ստորագրում ակնկալվում է աշնանը, եւ դա, ինչպես հուշում է տարրական քաղաքագիտությունը, պետք է ներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը։

– Որեւէ հայանպաստ փաստաթուղթ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ ստորագրել։

– Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ միջազգային ֆորումներից մեկի ժամանակ հայտարարեց, թե Անկարայի ու Փարիզի լարվածությունը վերջին շրջանում նվազում է։

– Ես տեղյակ չեմ, թե ով ինչ է ասում։ Եվրոպան միշտ էլ եղել է ամուլ, նրանց վրա հույս դնել չի կարելի, Արեւմուտքի վրա։ Սա ցույց է տվել պատմությունը։ Ռուսն էլ մեզ միշտ մատնում է, որովհետեւ մենք որեւէ բան չենք անում, մենք մեզնից որեւէ բան չենք կարողանում ներկայացնել։ Հատկապես վերջին 3 տարվա մեջ Նիկոլն ընդհանրապես Հայաստանը թողեց անգլուխ՝ պատերազմին պատրաստվելով պարտությամբ։ Նաեւ ինքը սուտասան դուրս եկավ, չիրացրեց հեղափոխությունն ու ամբարտավանի մեկը եղավ։ Ինքը հրահրեց պատերազմը, պատերազմը պարտության պատրաստեց եւ հայ ժողովրդին դժբախտություն բերեց։ Օր  առաջ, ժամ առաջ, րոպե առաջ պետք է հայ ժողովուրդը ձերբազատվի Նիկոլ Փաշինյանից։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930