Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում և կոչ է անում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ

Հունիս 30,2021 10:23

Շրջակա միջավայրի  նախարարության «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ ՀՀ Դատախազության տարածած հաղորդագրության հիման վրա Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարականներ է տվել Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների տնօրեններին, ինչպես նաև Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին՝ սահմանել խիստ հսկողություն և խստագույնս հետևողական լինել անտառներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղի ունեցող անտառախախտումների արձանագրման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Յուրաքանչյուր արձանագրված դեպքի մասով ներկայացնել մանրամասն տեղեկատվություն դեպքի վայրի, ծավալների և պահպանություն իրականացնող պատասխանատու անձի վերաբերյալ:

Իրավախախտողին չհայտնաբերելու դեպքում պատճառի վերաբերյալ ներկայացնել մանրամասն բացատրություն:

Շրջակա միջավայրի նախարարությունը քաղաքացիներին հորդորում և կոչ է անում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ կարևորելով բնության անխաթարության պահպանումը։

Շրջակա միջավայրի  նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930